երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանի փոխքաղաքապետը որոշումներ է ստորագրել

Երևանի փոխքաղաքապետը որոշումներ է ստորագրել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել․ 

Հունիսի 8-ի որոշման համաձայն Ալբերտ Պողոսյանն ազատվել է  «Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պատոնակատարի պաշտոնից։

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ տնօրենի պաշտոնում է նշանակվել Համայան Բաբայանը։ Նրա հետ Աշխատանքային պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի հունիսի 8-ը։

Մեկ այլ որոշման համաձայն էլ՝ 5 տարի ժամկետով Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցի տնօրեն է նշանակվել Նորայր Քալանթարյանը, որը զբաղեցնում էր մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

  • Կիսվել: