կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Փլուզում Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհին․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Փլուզում Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհին․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Հունիսի 24-ին, ժամը 09։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի մասնակի փլուզում. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շնող գետի վարարման հետևանքով Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ճանապարհահտավածի փլուզում (մոտ 15 մ հատված). ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

  • Կիսվել: