շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փլուզում Հրազդանի կիրճում. երթևեկությունը դարձել է միակողմանի (լուսանկարներ)

Փլուզում Հրազդանի կիրճում. երթևեկությունը դարձել է միակողմանի (լուսանկարներ)

Հունիսի 26-ին, ժամը 14։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Էդեմ գարդեն» ռեստորանի մոտակայքում, ճամփեզրի հենապատից մի հատված փլուզվել է։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ փլուզվել է ճամփեզրի հենապատից 10 քմ հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը»:

Հնարավոր է սա tree նկարն է

Հնարավոր է սա tree նկարն է

  • Կիսվել: