ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պիտի տանեին, հասցնեին Եռաբլուր, աչքերը բացեին. Լարված իրավիճակ` ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ

Պիտի տանեին, հասցնեին Եռաբլուր, աչքերը բացեին. Լարված իրավիճակ` ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ

Լարված իրավիճակ է ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ, որտեղ բերման են ենթարկել «Որդիների կանչ» ՀԿ-ի մի քանի անդամների։ Տեղում են զոհված զինծառայողների բազմաթիվ ծնողներ, քաղաքացիներ, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեցին զոհված զինծառայողների ծնողները, բերման ենթարկված քաղաքացիներն են Գայանե Հակոբյանը, Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը։ Տեղեկությունները, թե Գարիկ Գալեյանը «միջադեպի մեջ է ներգրավված» վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։

«Ոչ մի միջադեպ չկա, նա չի էլ տեսել այդ տղային», - շեշտում են ծնողները։

Աշոտ Փաշինյանի հետ կապված դեպքի ականատեսներից մեկն էլ նշեց՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու նպատակ չի եղել։

«Պիտի տանեին, հասցնեին Եռաբլուր, աչքերը բացեին, ասեին՝ տես՝ հայրդ ու մայրդ իրենց «թեթև ձեռքով» ինչի են հասցրել։

Ներկաներն  իրենց վրդովմունքը հայտնեցին նաև զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ վերաբերմունքից։

«Երրորդ տարին է՝ ասում ենք՝ հետաքննություն արեք, մեր որդիներինն կանխամտածված տարել եք սպանդի։ Ոչինչ չեն անում։ Կարմիրբերետավորները ծնողներին քարշ տալով տանում են Եռաբլուրից, ծնողներին են վարչական տույժի ենթարկում։ Սա՞ է արդար երկիրը։ Սա ստալինյան երկիր է, սա Հայաստանի Հանրապետութունը չէ։ Սա ժողովրդավարությու՞ն է, այս ի՞նչ է կատարվում»,- նշեց զոհված զինծառայողներից մեկի մայրը։

  • Կիսվել: