շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փետրվարի 7-8-ը բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված

Փետրվարի 7-8-ը բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, խարդախության՝ 4, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, պետական ունեցվածքի գողության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման ու անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: