երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են, որ փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

  • Կիսվել: