ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին․ Նախարարը հայտնեց տարրական դասարանների դասերը վերսկսելու մասին

Պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին․ Նախարարը հայտնեց տարրական դասարանների դասերը վերսկսելու մասին

Որոշակի իրավիճակներում առնվազն տարրական դասարանները և առաջին դասարանների դասերի վերսկսումը պետք է ապահովենք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մեծ ցանկություն կա սեպտեմբերի 1-ից դպրոց վերադառնալ, սակայն պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին:

«Ես հասկանում եմ, որ աշակերտը պետք է գնա դպրոց, միջավայրին ծանոթանա, որպեսզի, եթե նույնիսկ ինչ-որ փուլում ստիպված լինի հեռավար շարունակել դասերը, կարողանա ընկալել դրանք, ընկալել ուսուցչին, ում մինչ այդ չի ճանաչել։

Որոշ պնդումներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից դասերը շարունակել հեռավար մեթոդով: Դա նույնն է, որ ասեն՝ Ադրբեջանի հետ պատերազմ չկա, եկեք բանակ չպահենք, կամ բանակը չպատրաստենք հնարավոր պատերազմին:

Կորոնավիրուսի այս տարածումն ու արտակարգ դրությունն ըստ էության պատերազմ ու պատերազմական վիճակ է՝ առանց ճակատի: Մենք պետք է պատրաստ լինենք շատ տարբեր սցենարների, այդ թվում նաև՝ հեռավարի: Բայց մեր ցանկությունը մեծ է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: