չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից․ արգենտինացի սենատոր

Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից․ արգենտինացի սենատոր

2007 թվականին ընդունել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, որով նախատեսված է գործողություն, հարգանք եւ մարդկանց իրավունքների պաշտպանություն: Արգենտինայի Հանրապետությունում ունենք մեծ հայկական համայնք, որն ինտեգրված է մեր հասարակությունում: Մենք` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից: Ցանկանում ենք զարգացնել դիվանագիտական, տնտեսական կապերը. ասել է Արգենտինայի Հանրապետության սենատոր, Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:

Նրա գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերին ուղեցել են ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը, խմբի անդամներ Էլինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արման Ղազարյանը եւ Սերգեյ Բագրատյանը:

Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

  • Կիսվել: