շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Պետք է հասկանանք՝ ո՞րն է աշխատակիցների մտահոգությունը․ Անդրեասյանը՝ Գոյ թատրոնի մասին

Պետք է հասկանանք՝ ո՞րն է աշխատակիցների մտահոգությունը․ Անդրեասյանը՝ Գոյ թատրոնի մասին

«Խաղաղցանկի վերաբերյալ որևէ դիտարկում չկա, շատ պարզ եմ ասել, որ խաղացանկի հարցերով մենք չենք զբաղվում և թատրոններն ազատ են որոշելու իրենց խաղացանկերը»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով հարցին, թե վերջինս Գոյ թատրոնի քաղաքական խաղացանկի հետ կապված ինչ-որ դիտակումներ ունի՞:

Հարցին, թե թատրոնի խորհուրդը դեմ է արտահայտվել նոր տնօրենին, ի՞նչ լուծում եք պատկերացնում, Անդերասայանը նշեց, որ կա Կառավարության որոշում.

«Պետք է շարունակական աշխատանք տարվի, հասկանանք, ո՞րն է մտահոգությունը աշխատակիցների, ի՞նչ հարցեր ունեն, որտե՞ղ են տեսնում խնդիր և այդ խնդիրները միասին պարզաբանենք: Իրենց մտահոգությունները և իրականությունը տարբեր բաներ են, պետք  է աշխատենք, որ այդ ընկալումներ գան մի դաշտ: Ես ասել եմ այն ինչ ասել եմ՝ Կառավարության որոշումն ընդունված է, եթե մարդիկ կարիք կա, որ դա լրացուցիչ մեկնաբանվի, ոչ մի խնդիր չկա:

  • Կիսվել: