հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պետք է դուրս գալ հավերժական զոհի կերպարից և ընդունել, որ հայերը հաղթող ժողովուրդ են. Ռուբեն Վարդանյան

Պետք է դուրս գալ հավերժական զոհի կերպարից և ընդունել, որ հայերը հաղթող ժողովուրդ են. Ռուբեն Վարդանյան

21-րդ դարը ցանցային հարաբերություւնների դարաշրջան է, որից պետք է օգտվել, որպեսզի չկորչի պատասխանատվությունը դեպի ապգա սերունդներ: Նման կարծիք «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ արտահայտեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիրը և գաղափարի նախաձեռնող և առաջին նախագահ Ռուբեն Վարդանյանը։

Համաժողովի ընթացքում նա խոսեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր մոդելի մասին, որը, Վարդանյանի կարծիքով, պետք է հիմնված լինի երկխոսության վրա։

Ապագա Հայաստանի տեսլականում Վարդանյանը կարևորեց կրթության և գիտության դերը, որը հիմնված կլինի համագործակցության մոդելի վրա:

«Նախկինում հաջողված էր այն մարդը, ով ուներ օրենքով կամ անօրինական ճանապարհով ձեռք բերված սեփականություն և ամեն կերպ փորձում էր պաշտպանել իր սեփականությունը՝ դրա հետևանքով էլ համագործակցության մոդելը չէր աշխատում։ Չկար հարգանք դեպի կապեր և կրթություն։ Սակայն վերջին տաս տարիներին մենք ականատես եղանք նոր իրականության, ըստ որի հաջողությունը գիտելիքի և համգործակցության մեջ է։ Վերջին տասնամյակում Հայաստանում ձևավորվեցին շատ կազմակերպություններ` ինչպիսիք են Pinterest, Synopsys և այլն, որոնք միջազգային հռչակում ստացան։ Սա է ապցույցը Հայաստանում դրական աճի և նոր հաջողությունների գրավականը, և այս ամենը առանց համագործակցության անհնար է»,- նշում է Վարդանյանը։

Նա մեծ հույս և վստահություն ունի առ այն, որ 21-րդ դարի փոփոխությունները հայ ժողովրդին կբերեն նոր իրականություն` միրնույն ժամանակ շեշտելով, որ անցյալի հետևանքով է, որ հայ ժողովուրդը չի կարողանում հույսով լցվել դեպի ապագան։

«Սակայն անցյալի ուսումնասիրության, կատարված սխալները շտկելու, բացերը լրացնելու շնորհիվ մենք կկարողանանք դեպի առաջ քայլել»,- հավաստում է Վարդանյանը։

Նա շեշտում է, որ պետք է հարգել ապագան։ «Մեր նպատակը երիտասարդությանը ապագայի հարցում կողմնորոշելն է, ավելի լայն պատկերացում ստեղծելը»,- նշում է Վարդանյանը։ Իր խոսքը եզրափակելով` Վարդանյանը ընդգծում է` պետք է դուրս գալ հավերժական զոհի կերպարից և ընդունել, որ հայերը հաղթող ժողովուրդ են։

  • Կիսվել: