կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Pegasus-ով գաղտնալսման նոր ալիք կա, քաղաքացիներին նամակների նոր խմբաքանակ է ուղարկվել

Pegasus-ով գաղտնալսման նոր ալիք կա, քաղաքացիներին նամակների նոր խմբաքանակ է ուղարկվել

Cyberhub.am֊ն ահազանգում է. թիմին են դիմել մի շարք քաղաքացիներ, նշելով, որ իրենք Apple֊ից ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ հանդիսանալու մասին։

Cyberhub-ից նշում են, որ Lockdown Mode֊ի ակտիվացումը, հեռախոսի վերջին թարմացումները տեղադրելը զգալիորեն նվազեցնում են վարակման վտանգը, այնպես որ խուճապի մի մատնվեք։

«Մենք այժմ փորձում ենք պատկերացում ստանալ հարձակումների ծավալի մասին և շնորհակալ կլինենք, եթե PM (մասնավոր չատով) տեղեկացնեք ծանուցում ստանալու մասին կամ գրեք CyberHUB-ի Վոթսափին կամ Տելեգրամին՝ +37495938363»,-ասված է հայտարարության մեջ։

Նման ահազանգ է Pegasus-ով վարակվելու դեպքերի մասին ահազանգել է նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։ Նրա գրառման ներքո մի քանի օգտատերեր նշել են, որ ծրագրի թիրախ են դարձել մի քանի անգամ, նույնիսկ հեռախոսը փոխելուց հետո։

  • Կիսվել: