ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պայուսակում օդանճնշիչ ատրճանակ և դանակ կար

Պայուսակում օդանճնշիչ ատրճանակ և դանակ կար

Մայիսի 19-ին, ժամը 04.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու: Ձերբակալման ժամանակ նա պայուսակը մի կողմ էր նետել:

Մեկնած քննիչը դեպքի վայրի զննությամբ նրա նետած պայուսակում հայտնաբերել է օդանճնշիչ ատրճանակ և դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

 
 

  • Կիսվել: