ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պայթյուն կաթսայատանը՝ հրդեհի բռնկմամբ

Պայթյուն կաթսայատանը՝ հրդեհի բռնկմամբ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21։24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում՝ կաթսայատանը, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների ջերմոցի (100 քմ) կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ փլուզվել են կառուցատարրերը (մոտ 80 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել` 23:47-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և գույքը՝ մասամբ:  Կոտրվել են ջերմոցի ապակիները (մոտ 1000 քմ):

  • Կիսվել: