հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Կապանի դպրոցներում

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Կապանի դպրոցներում

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները Սյունիքի մարզի Կապան քաղաքի 10 դպրոցում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։
 
Դպրոցականները սովորել են ականային վտանգի մասին նախազգուշացնող նշանները, անվտանգ վարքագծի կանոնները, դիտել են մուլտֆիլմը, ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։
 
Ավագ դասարանի երեխաները հնարավորություն են ստացել ներգրավվելու ականային վտանգի թեմայով թատերական ներկայացման մեջ։ Մեկ ամսից այս թատրոնի շնորհիվ դպրոցականներն ավելի փոքր դասարանի երեխաներին առավել պատկերավոր կցուցադրեն ականային վտանգն ու կսովորեցնեն անվտանգ վարքագծի կանոնները։

  • Կիսվել: