Պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի անկում․ Գագիկ Սուրենյան
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․
«Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի արդյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց։ Խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն»,-գրել է նա։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը և 23-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։