կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատվաստվածները ժամանակավորապես չեն կարող լինել արյան դոնոր

Պատվաստվածները ժամանակավորապես չեն կարող լինել արյան դոնոր

Առողջապահության նախարարությունը պատասխանում է հաճախ հնչող հարցերից մեկին․

Հարց.

COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է:

Պատասխան.

արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր: Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն:

  • Կիսվել: