Ավելի քան 70 կամավոր և Արմավիրի ԲԿ-ի աշխատակից հանձնեցին արյուն՝ դառնալով արյան դոնոր. Արմավիրի ԲԿ
«Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն և Արմավիրի Արյան բանկը մշտապես կանգնած են մեր բուժառուների կողքին, հայտնում են Արմավիրի ԲԿ-ից:
՛՛Հունիսի 14-ը արյան դոնորի միջազգային օրն է:
Օրվա ընթացքում ավելի քան 70 կամավոր և Արմավիրի ԲԿ-ի աշխատակից հանձնեցին արյուն՝ դառնալով արյան դոնոր։
Դոնորությունը կարևոր է, որի կարիքը միշտ կա մեր երկրում։
Արյան դոնորության գործընթացը անվտանգ է։ Այն ներառում է նախնական հետազոտություն, արյան նմուշառում և արյան մշակում օգտագործելուց առաջ։ Այն կարող է քիչ ժամանակ խլել, բայց հսկայական ազդեցություն է ունենում ուրիշների առողջության և կյանքի վրա:
Դառնալով արյան դոնոր հնարավորություն ունենք փրկելու բազում բուժառուների կյանքը։
Օրը մեզ հետ կիսեցին ՀԿԽԸ Արմավիրի մարզային մասնաճյուղի կամավորները՝ իրազեկման ակցիա իրականացնելով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: