ուրբաթ, մայիս 20
20 / 5 / 2022
Պատվաստումները՝ անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը․ նախարար

Պատվաստումները՝ անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը․ նախարար

Արագ տարածվող «Օմիկրոն» շտամի պարագայում,  արձանագրվող վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ  դրա ընթացքը պատվաստում ստացած քաղաքացիների մոտ բավական թեթև է: Կարելի է ասել, որ պատվաստումները՝ անգամ այս փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը:

Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա շեշտեց, որ  2021 թվականին  շարունակել են  Covid 19-ը համավարակի  դեմ պայքարը, ինչին զուգահեռ սկսել են պատվաստումային գործընթացը: Կարողացել են  Հայաստանում ապահովել առկա և հասանելի պատվաստանյութերի գրեթե բոլոր տեսակների առկայությունը: Կազմակերպել են առաջնային օղակի վերապատրաստման  և հզորացման մեծ աշխատանք, որպեսզի ամբուլատոր և պոլիկլինիկական համակարգը ունակ լինի ընդունելու մեծաթիվ քաղաքացիների: Բացի այդ, ստեղծվել են շարժական կետեր և տնային այցեր իրականացնող շարժական թիմեր, որոնք հնարավորինս արագ ընթացքով ապահովում են պատվաստումային գործընթացը:

«Ցավոք, տարվա առաջին կեսին պատվաստումային գործընթացը բավականին դանդաղ էր ընթանում, բայց լայնածավալ տեղեկատվական աշխատանքների և հանրային արշավի շրջանակներում մեզ հաջողվեց աշնանն ակտիվացնել գործընթացը, և այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Այս պահի դրությամբ առաջին դեղաչափը ստացած քաղաքացիների թիվը հասնում է գրեթե 1 միլիոնի: Սկսել ենք արդեն խթանիչ դեղաչափի լայնածավալ օգտագործումը և քաղաքացիներին հորդորում ենք 6 ամիսը լրանալուց հետո անպայման ստանալ նաև այդ դեղաչափը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: 

  • Կիսվել: