հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արդեն 20 հազար մարդ պատվաստվել է գրիպի դեմ. տարեցտարի պահանջարկն աճում է. Սվետլնա Գրիգորյան

Արդեն 20 հազար մարդ պատվաստվել է գրիպի դեմ. տարեցտարի պահանջարկն աճում է. Սվետլնա Գրիգորյան

Սեպտեմբերի 12-ից Հայաստան ներկրվել է սեզոնային գրիպի դեմ տվյալ սեզոնի համար նախատեսված ներկրվել է քառավալենտ պատվաստանյութ եւ ներկայուս բոլոր պոլիկլինիկաները, ամբուլատորիաներն ապահովված են բավարար քանակի պատվաստանյոթով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունալ կանխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի Սվետլանա Գրիգորյանը:

«Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերը ռաջնահերթ նախատեսված են ռիսկի խմբերի համար՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, հղիներ, 65 եւ բարձր տարիքի անձինք, փակ կոլեկտիվներում գտնվող անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցողներ եւ բուժաշխատողներ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այս խմբերում գտնվողներից ոմանք հրաժարվեն, պատվաստանյութից կարող են օգտվել նաեւ մնացած քաղաքացիները:

«Պատվաստումն անվճար է, պատվաստանյութերը հասանելի են անկախ տվյալ բժշկական կազմակերպությունում անձի հաշվառման փաստից: Ոչ ՀՀ քաղաքացիներին եւս հնարավորություն է տրվել դիմելու եւ անվճար պատվաստվելու:

Այս պահի դրությամբ արդեն 20 հազար դեղաչափ պատվաստում է իրականացվել: Գործընթացն ընթացքի մեջ է: Տարեցտարի տեսնում ենք, որ գրիպի դեմ պատվաստումների պահանջարկը բարձրանում է, թեեւ այս տարի ակնկալիքն ավելի մեծ էր»,-ասաց նա:

  • Կիսվել: