կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պատճառներն ավանդույթներն են. Գուրեն Արսենյանը՝ ընտանեկան բռնության մասին

Պատճառներն ավանդույթներն են. Գուրեն Արսենյանը՝ ընտանեկան բռնության մասին

«Մենք խոսում ենք մի երևույթի մասին, որ կոչվում է ընտանեկան բռնություն, խոսում ենք ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին, բայց չենք խոսում պատճառների վերացման մասին», - ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության պատճառներն ավանդույթներն են, մտածելակերպը. «Այդտեղից է գալիս բռնությունը, մեր ադաթներն են՝ դրանց նեգատիվ մասի դրսևորումը։ Դրա համար էլ պատճառները վերացնելուն ուղղված ջանքերը պետք է ուղղված լինեն կրթությանը, դաստիարակությանը. դպրոցից պետք է արմատախիլ արված լիներ»։

Ըստ Արսենյանի՝ այժմ գումարն ուղղվում է տուժածների պաշտպանությանը, այլ ոչ՝ պատճառներն արմատախիլ անելուն. «Եթե խնդիրը մեզ համար ակտուալ է, և հասարակությունը հասկանում է, որ ընտանեկան բռնությունը ոչ մի կերպ չի օժանդակում հասարակության ներդաշնակ զարգացմանը, դրա պատճառների հետ կապված կան հետազոտություններ»։

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

  • Կիսվել: