հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Պատրաստ եմ կրկնակի և եռակի հարկ վճարել, եթե հարկերը կապահովեն իմ հայրենակիցների անվտանգությունը. Տեր Վրթանես Բաղալյան

Պատրաստ եմ կրկնակի և եռակի հարկ վճարել, եթե հարկերը կապահովեն իմ հայրենակիցների անվտանգությունը. Տեր Վրթանես Բաղալյան

Պատրաստ եմ կրկնակի և եռակի հարկ վճարել, եթե հարկերը կապահովեն իմ հայրենակիցների անվտանգությունը, կնպաստեն տնտեսական աճին, հոգևոր֊մշակույթային կյանքի զարգացմանը և ոչ թե Նիկոլն ու իր թրքասեր թիմը պարգևավճարներ, անիմաստ վատնումներ կանեն: Այս մասին գրել է Տեր Վրթանես Բաղալյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը  ամբիոնից հայտարարեց հետեւյալը. «Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ. կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում: Կարծում եմ, որ այդ հարցը մոտ ժամանակները քննարկենք, որովհետև հերի՛ք եղավ, էլի, մեր էմոցիաների, մեր պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, «Կոկա-կոլա» ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել:

 

Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պիտի հարկ չվճարեն: Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, ավելի բարձր օրենքից, հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, որը բանակի համար փամփուշտ է գնում: Մեր մեծ հարկատուներն ամենակարևոր մարդիկ են: Նրանք ֆինանսավորում են ՀՀ անվտանգությունը: Հիմա պիտի այդ մարդիկ հարկ վճարեն, իրենք չվճարե՞ն»:

  • Կիսվել: