Պատմական Հայաստանի փառավոր թագավորություններով զինանշանն ու օրհներգը պետք է լինեն փարոս և ուղենիշ․ Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ՀՀ պետական խորհրդանշանների օրվա առթիվ ուղերձ է հղել․
«Մեր խորհրդանշաններից յուրաքանչյուրն արտացոլում է հայ ժողովրդի պատմությունը, ոգին ու էությունը։
Հայոց Եռագույնը մեր մշտական պայքարի ու անկախության, հայ ժողովրդի ապրելու կամքի, տաղանդի և աշխատասիրության խորհուրդն է կրում, ուստիև թե՛ Եռագույնը, թե՛ պատմական Հայաստանի փառավոր թագավորություններով Զինանշանն ու թե՛ Օրհներգը մեզ համար պետք է լինեն փարոս և ուղենիշ՝ մեր արժեքների ամրապնդման, նորանոր հաղթանակների ու ձեռքբերումների ճանապարհին։
Ապրե՛նք ու գործե՛նք այնպես, որ արժանի լինենք մեր խորհրդանիշերին»։



