երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատգամավորներից ով ում քանի անգամ է հարվածել. հաշվել է Դանիել Իոաննիսյանը

Պատգամավորներից ով ում քանի անգամ է հարվածել. հաշվել է Դանիել Իոաննիսյանը

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի եկավար  Դանիել Իոաննիսյանը հաշվել է, թե ԱԺ-ում միջադեպերի ժամանակ պատգամավորներից ով ում քանի անգամ է հարվածել:

Նա գրել է. ՛՛ԱԺ այն պատգամավորները, որոնք երեկ առանձնակի եռանդով էին կառուցում բռնությունից զերծ հասարակություն.

Վահագն Ալեքսանյան - 1 անգամ ոտքով հարվածում է Վահե Հակոբյանին և 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին,

Վահե Ղալումյան - առնվազն 2 անգամ ձեռքով և առնվազն մեկ անգամ ծնկով հարվածում է Վահե Հակոբյանին,

Նարեկ Գրիգորյան - առնվազն 1 անգամ ոտքով և առնվազն 2 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,

Հայկ Սարգսյան - 1 անգամ ձեռքով հարվածում է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին,

Արթուր Հովհաննիսյան - առնվազն 2 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,

Հայկ Ցիրունյան - առնվազն 5 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,

Կարեն Համբարձումյան - 1 անգամ ձեռքով և առնվազն 2 անգամ ոտքով հարվածում է Վահե Հակոբյանին,

Նարեկ Բաբայան - առնվազն 5 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին և առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին,

Հակոբ Ասլանյան - առնվազն 1 անգամ ձեռքով հարվածում է Գեղամ Նազարյանին։

Այս անձանց՝ թվարկված հանցավոր գործողություններն ապացուցող նյութերն ուղարկել ենք դատախազություն և ՀՔԾ: Հասարակությունում բռնության ու «գողական» բարքերի հետագա հնարավոր աճի պատասխանատուն այս ՔՊ-ականներն են՝ անվտանգության աշխատակիցներին չմիջամտելու հրահանգներ տված իրենց կազմակերպիչների հետ միասին:

Հ.Գ. Իրավապահներից նաև պահանջելու ենք պարզել, թե ինչու՞ անվտանգության աշխատակիցները Սեյրան Օհանյանի՝ շիշ նետելուց 7 վարկյան հետո արդեն մտան դահլիճ, իսկ Վահագն Ալեքսանյանի՝ ոտքով հարվածից միմիայն 54 վարկյան հետո (ընդորում, 28-րդ վարկյանին մտան, տեսան, թե ով է «վերխ» ու դուրս եկան, որ մի 25 վարկյան էլ շարունակվի)՛՛:

  • Կիսվել: