Պատերազմում զոհված ավագ լեյտենանտի հայրը դադարեցրեց հացադուլը
44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր Ազատության հրապարակում հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը՝ ընդառաջ գնալով զոհված զինծառայողների հարազատների հորդորին։
Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել ապրիլի 25-ին՝ նշելով, որ եթե մինչեւ մայիսի 8-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չձերբակալեն, ապա կինքնահրկիզվի։


