շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատերազմում ծանր վիրավորված մի խումբ զինծառայողներ վերականգնողական հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում

Պատերազմում ծանր վիրավորված մի խումբ զինծառայողներ վերականգնողական հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Արցախից 6 և Հայաստանի տարբեր մարզերից 10 զինծառայողներ նոյեմբերի 18֊21֊ը վերականգնողական հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանը, ով սոցցանցերում իր նախաձեռնությունը ներկայացնելուց հետո սրտացավ մարդկանցից ստացավ անհրաժեշտ օժանդակությունը և հավաքագրված միջոցներն ուղղեց ծրագրածը կյանքի կոչելուն։

«Պատերազմի ժամանակ մեր եղբայրները բավականին դաժան օրեր են ունեցել։ Նախաձեռնության նպատակն է զինվորների միջև եղբայրական կապն էլ ավելի ամրապնդելը։ Ծրագրի իրականացման հարցում ինձ աջակցել են ընկերներս, ու անհրաժեշտ գումարը հավաքվել է»,- մանրամասնել է Վ. Վարդանյանը։

  • Կիսվել: