երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը՝ ԱՆ-ի փոխանցած տվյալների հանրագումարով 4028 է

Պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը՝ ԱՆ-ի փոխանցած տվյալների հանրագումարով 4028 է

Պատերազմի մեկնարկից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, իսկ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։ Antifake.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախարարության փոխանցած տվյալների հանրագումարով ստացվում է, որ այս պահին զոհերի հաստատված թիվը 4028 է, որից 3716-ն անցել են փորձաքննությունը, իսկ 312-ը դեռ փորձաքննության փուլում են։ 

 

  • Կիսվել: