ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն՝ Եղվարդում

Պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն՝ Եղվարդում

Այսօր Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողությունը, որի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստի կարգ:

Արարողությունը նախագահեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։

Արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, համայնքի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, Արցախյան պատերազմի հերոսների հարազատները, պատերազմի մասնակիցներ, բնակիչներ, հյուրեր: Միջոցառումն ուղեկցվեց Եղվարդի արվեստի դպրոցի սաների ելույթներով:

Խաչքար-հուշակոթողը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

 

  • Կիսվել: