կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ՀՀ ՆԳՆ հագուստի տենդերը շահել է «Ջեկի Չանի TenderCh» ընկերությունը. Հայրումյան

ՀՀ ՆԳՆ հագուստի տենդերը շահել է «Ջեկի Չանի TenderCh» ընկերությունը. Հայրումյան

Օրերս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հայտարարած 5000 հատ կոստյումների ու 6000 զույգ կոշիկի տենդեռը շահել է Ջեկի Չանի TenderCh ընկերությունը։ Այս մասին հայտնում է քաղակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։

«Որպեսզի պատկերացնեք թե ինչ աբսուրդի աստիճանի վատա կազմակերպվում Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կարիքների համար իրականացվող տենդեռները, ընդամենը պետք է մուտք գործել E-AUCTION -ի կայք և փորձել մասնակցել որևէ տենդեռի։

Փաստացի ցանկացած մարդ, երկր մոլորակի ցանկացած երկրից կարող է մուտք գործել ՀՀ կառավարության ենթակա տենդեռի կայք, առանց որևէ կազմակերպությամբ կամ անձը հաստատող փաստաթղթով իդենտիֆիկացիա անցնելու, մասնակցել ՀՀ ցանկացած կարիքների համար հայտարարված տենդեռի՝ գրելով կեղծ կոնտակտային տվյալներ (այս դեպքում նաև ստորացուցիչ ծիծաղելի), առաջարկել ծիծաղելի էժան գին, շահել տենդեռը և կորչել՝ կոլապսի ենթարկելով ամբողջ գործընթացը։

Այս դեպքում «Ջեկի Չանը» Ոստիկանների կոշիկների տենդեռը առաջարկվող 16500 դրամի փոխարեն շահել է 702 դրամով, տենդեռը կայացել է, Ջեկին հաղթել է, բայց Ջեկիի կոնտակտները չկան, ոչ էլ որևէ բանկային երաշխիքի տվյալ կար (ինչն իմիջայլոց պարտադիր էր)։ Հետո ձևավորվել է հանձնաժողով, տենդեռը չեղարկել, բայց ուշադրություն, 10 օր ժամանակ տվել, որ սպասեն Ջեկի Չանը կբողոքի, թե չէ։

Արդյունքում չեղարկման օրվանից դեռ մեկ ամիս էլ պետք է, որ նոր տենդեռ հայտարարվի և նորի դեպքում նորից կարող է նույնը լինի ու մեկ տարի ոստիկանները մնան առանց կոստյում ու կոշիկ։

Էս նույնը կարող է լինի բանակի, մանկապարտեզների սնունդի դեպքում», գրել է Հայրումյանը՝ կից ներկայացնելով տենդերի փաստաթղթերը»,-նշել է նա։

  • Կիսվել: