ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը վստահ է՝ Հայաստանում մամուլն ու ընտրություններն ազատ են

Փաշինյանը վստահ է՝ Հայաստանում մամուլն ու ընտրություններն ազատ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Հայաստանում համացանցը, մամուլը և ընտրություներն ազատ են, և դա «առօրեականություն է»։ Այս մասին Փաշինյանն ասաց Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ։
 
«ՀՀ-ում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություներն ազատ են։ Ես չեմ ուզում սա ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, այլ ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը բոլորիս համատեղ աշխատանքի արդյունք է։ Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։ Այն, որ ժողովրդավարության հայկական ֆորումը մեր երկրում առաջին անգամ տեղի ունեցավ 2022 թվականին, այլ ոչ թե 2019-ին, կարծում եմ, որ բավականին խոսուն փաստ է»,- նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: