կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Փաշինյանը Թվիթերում ֆրանսերեն գրառում է կատարել՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի խմբաքանակի մասին

Փաշինյանը Թվիթերում ֆրանսերեն գրառում է կատարել՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի խմբաքանակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում ֆրանսերեն գրառում է արել՝ անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայաստանին պատվաստանյութ տրամադրելուն:

«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել 200.000 դեղաչափով պատվաստանյութերի առաջին 25.000 խմբաքանակը, որը Ֆրանսիան նվիրաբերել է Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ Թվիթերի իր էջում հայատառ գրառմամբ հայտնել էր. «Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25.000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։

Համերաշխությունը գործողության մեջ՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում»։

  • Կիսվել: