ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը՝ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու հավանականության մասին

Փաշինյանը՝ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու հավանականության մասին

Մենք քննարկում ենք մի քանի սցենարներ, նաեւ քննարկում ենք այդ սցենարի տնտեսական հնարավոր հետեւանքները եւ տնտեսական հնարավոր բեռը, եւ այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ: Այսօր այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանափակումների ռեժիմին վերադառնալու հնարավորության մասին:

Նա նշեց. «Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, եւ մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում մի քանի սցենարներ ենք քննարկում, եւ դրանցից մեկով որոշում կկայացվի»:

 

  • Կիսվել: