հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Փաշինյանը ներկայացրեց երկրում որակական իրավիճակը փոխելու երկու սցենար

Փաշինյանը ներկայացրեց երկրում որակական իրավիճակը փոխելու երկու սցենար

Մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, աշխատում է  հենց մեր դեմ այս իրավիճակում, որովհետև ՀՀ-ում 2018 թ. իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացվել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը պատշաճ աստիճանի ու մակարդակի չի հասել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի հետ պրոբլեմներ ունենք, օրինակ՝ առևտրի վայրում երբ խախտում է արձանագրվում, և որոշվում է այդ վայրը փակել, որրը վարակի տարածման լուրջ աղբյուր է, բերում են փաստեր, որ մթերքը կփչանա, եթե փակեն, այստեղ մենք գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության պակասի հետ՛՛,-նշեց նա:

Վարչապետն ասաց, որ այս դեպքում երկրում իրավիճակը փոխելու համար երկու սցենար կա. ՛՛Կա՛մ գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով, կամ մենք միասին իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ:

Իմ դիրքորոշումը մեկն է՝ անկախ ամեն ինչից՝ համաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը պետք է ամենախիստ կերպով իրականացվի: Սա է եղել իմ հրահանգը, որի իրականացմանը խոստորեն հետևելու եմ՛՛:

  • Կիսվել: