հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Փաշինյանը Խզմալյանի, Արսեն Թորոսյանի ու այլոց հետ առավոտյան հեծանիվ է քշել

Փաշինյանը Խզմալյանի, Արսեն Թորոսյանի ու այլոց հետ առավոտյան հեծանիվ է քշել

Փաշինյանն առավոտ կանուխ շտապել է հեծանիվ քշելու։ Նա ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Ժամը 06.00-ից 06.40 մեր առաջին հեծանվային զբոսանքը Երեւանի փողոցներով՝ կայացավ։ Հեծանիվը ազատություն է, հեծանիվը թիմայնություն է, հեծանիվը թռիչք է։ Կեցցե հեծանիվը»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է քաղաքացիների հետ հեծանիվ վարել՝ սակայն չորս պայմանով։

Նշենք, որ վարչապետին են միացել «ՔՊ»-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, Տիգրան Խզմալյանը և այլք։ 

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տարածել, որտեղ ինքը Երեւանի փողոցներում վեծանիվ է վարում եւ գրառում  արել:

«Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ:

Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը:

  • Կիսվել: