Փաշինյանը գիտի, թե ինչո՞ւ են կանայք ավելի շատ կորոնավիրուսով վարակվում
Ես մտածում էի, թե որն է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Այսoր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, դրա համար կա երկու պատճառ։
«Մեկը այն է, որ տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են եւ այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում: Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,- նշեց վարչապետը։



