Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքների ընթացքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող Կամարինի 1 հասցեից Օրջոնիկիձե 57-Կամարինի 37 հասցե ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք կավարտվեն մոտ ժամանակներս:
Դիլիջանում ընթացքի մեջ են նաեւ Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի շենքի 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները, որոնք կրկին իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շենքը շահագործման կհանձնվի այս տարի:


