հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանն այցելել է վերակառուցման փուլում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոն

Փաշինյանն այցելել է վերակառուցման փուլում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոն

Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը վերակառուցման փուլում է: Աշխատանքները սկսվել են նախորդ տարի և ավարտին կհասցվեն 2025 թվականին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 2,5 մլրդ դրամ:
 
Արդիականացված ինֆեկցիոն կենտրոնը կնպաստի ինֆեկցիոն ծառայությունների որակի, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բուժառուի և բուժաշխատողի անվտանգության բարելավմանը:
 

  • Կիսվել: