շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանից ռեստորան մտնելու համար QR կոդ են պահանջել

Փաշինյանից ռեստորան մտնելու համար QR կոդ են պահանջել

Դիլիջանի ճանապարհին ռեստորանում  վարչապետ Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից մուտք գործելու համար QR կոդ են պահանջել։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, ասեմ` շատ հաճելի է, որ պահանջել են, ու առավել ևս հաճելի էր, որ մենք ձեռքի տակ, մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ այդպիսի կարգավորում կա, բոլորս, բացի փոքրերից, ունեցել ենք համապատասխան QR կոդը»,– ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ այդ ստուգումը որևէ բարդություն չի ներկայացրել։

Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումը փուլ առ փուլ առաջիկայում պետք է կիրառվի նաև այն օբյեկտներում, որտեղ այսօր չի կիրառվում, օրինակ` մոլերում։

Հիշեցնենք` հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնց համաձայն` հայաստանյան մի շարք հաստատություններ հնարավոր է մուտք գործել այն դեպքում, եթե քաղաքացին ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության), արագ ախտորոշիչ թեստի 24–ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք կամ պատվաստման սերտիֆիկատ։

 

  • Կիսվել: