ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանի ջերմությունը 36.5 է, նա շարունակում է աշխատել

Փաշինյանի ջերմությունը 36.5 է, նա շարունակում է աշխատել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջ ընտանիքը մեկուսացած է վարչապետի կեցավայրում, նրանք ախտանիշներ չունեն: Այս մասին այսօր պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ճեպազրույցը տեղի էր ունենում կառավարական առանձնատնից:

Փաշինյանն ասաց. «Այստեղ գալիս ջերմությունս 36,5 էր: Ես շարունակում եմ աշխատել: Այսօր պարետատան նիստը ես եմ վարել, իհարկե, հեռավար: Վաղվանից ավելի շատ կինտեգրվեմ աշխատանքներին»:

 

 

  • Կիսվել: