Պարզվել է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը
Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարրի 28-ին Ստեփանակերտ Գորիս ավտոճանարհի 85-րդ կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , պարզվել է, որ մահացածները Արցախի Հանրապետության բնակիչներ 49-ամյա Ավետիք Օսեյանն է և 21-ամյա Հայկազ Առաքելյանը:
Ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարել է Ա. Օսեյանը և վթարը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, ժամը 21:00-ի սահմաններում, իսկ տեղի ունեցած վթարի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է Տեղ գյուղի բնակիչ 28-ամյա Ա. Շեգունցը:


