կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Պարույր Սևակ գյուղի մոտակայքում մոտ 60 հա խոտածածկ տարածք է այրվել

Պարույր Սևակ գյուղի մոտակայքում մոտ 60 հա խոտածածկ տարածք է այրվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 24-ին, ժամը 17։52-ին ահազանգ է ստացել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք։

 

  • Կիսվել: