շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Պարոն Աջապահյան, հաճախ մոմ վառեք եւ Աստծուց ներում հայցեք». ՔՊ-ական պատգամավորը՝ Միքայել Սրբազան

«Պարոն Աջապահյան, հաճախ մոմ վառեք եւ Աստծուց ներում հայցեք». ՔՊ-ական պատգամավորը՝ Միքայել Սրբազան

Ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ ձեր խոսույթը բացարձակ քաղաքական լինելուց զատ կլինի նաեւ հոգեւոր: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ նկատի ունենալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

«Երբ ձեր խոսույթ կներառեք միավորման,  ներման, հոգեւոր ճանապահով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք եւ Աստծուց ներում հայցեք»,- ասաց պատգամավորը:

Պալյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. եւ դա համաձայն քրիստոնեական տեսության»։

Ըստ նրա՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հնչեցնում է վիրավորական արտահայտություններ երկրի ղեկավարի հասցեին՝ նշելով, որ այս  իշխանությունները պատիժ են եւ երկիրը գցել են անդունդի մեջ.

«Եվ ավելացնում է նաեւ, որ նախկին  իշխանությունները եւս Աստծուց էին եւ եկեղեցին հաշտ էր նրանց հետ։ Աջապահյանը մի բան է մոռանում՝  նախկին իշանություններն  ընտրված չեն եղել, հետեւաբար չէին կարող Աստծուց լինել:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով,  քաղաքական կեցվածքով, ով առիթը  բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատել  ընտրված իշխանություններին, արդեն քանի օր է նորից քաղաքական խոսույթով քննադատում է  վարչապետի հայտարարությունը»:

  • Կիսվել: