շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փարիզում և Սարսելում Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Փարիզում և Սարսելում Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Ֆրանսիայի Փարիզ և Սարսել քաղաքներում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Փարիզում հարյուրավոր ֆրանսահայեր և ֆրանսիացիներ երթով գնացել են Հաղթանակի կամարի հավերժական կրակի մոտ։ Դրանից հետո ծաղկեպսակներ են տեղադրվել, ծաղիկներ խոնարհվել։

Հանդիսավոր այս արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարությունները, ինչպես նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբի նախագահ Էրվե Մարսելը, խորհրդարանականներ, Փարիզի շրջանի քաղաքապետեր։

  • Կիսվել: