չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Փարիզի մերձակա Բանյոյի քաղաքապետարանը տեղի համայնքային կառույցների հետ համատեղ կազմակերպել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Փարիզի մերձակա Բանյոյի քաղաքապետարանը տեղի համայնքային կառույցների հետ համատեղ կազմակերպել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Բանյո (Bagneux) քաղաքի «Կիրովական պուրակում» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև կայացած Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառմանը, որը կազմակերպել էր Բանյոյի քաղաքապետարանը՝ տեղի համայնքային կառույցների հետ համատեղ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Բանյոյի քաղաքապետ Մարի-Էլեն Ամիաբլը, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Պիեռ Ուզուլիասը, պատգամավոր Օրելիեն Սենտուլը , Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Ելութներով հանդես եկան Բանյոյի քաղաքապետ Մարի-Էլեն Ամիաբլը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը։

Միջոցառման ընթացքում Բանյոյի Սիամանթոյի անվան հայկական դպրոցի սաները ներկայացրեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված հայ գրողների ստեղծագործություններ:

 

  • Կիսվել: