շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի գործունեությունը

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի գործունեությունը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի պատկանող  մասնաճյուղերի գործունեության ծավալումը։ Որոշում է հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում։

Ըստ որոշման՝ պարետը հանձարարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը, իսկ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել  որոշման  պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

ցգործունեությունը արգելվելու է տեղեկացման պահից։

  • Կիսվել: