ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարետի կողմից առկա չէ զբոսաշրջային մի շարք ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն

Պարետի կողմից առկա չէ զբոսաշրջային մի շարք ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն

ՀՀ Զբոսաշրջային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն ։

Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»։

 

  • Կիսվել: