կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պարեկները ծեծի կասկածանքով բերման են ենթարկել. պարզվել է հետախուզվում է ինքնիրավչությանը հանցակցելու համար

Պարեկները ծեծի կասկածանքով բերման են ենթարկել. պարզվել է հետախուզվում է ինքնիրավչությանը հանցակցելու համար

Հուլիսի 26-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թումանյան փողոցից, ծեծի կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 33-ամյա Օնիկ Ս.-ին, որտեղ պարզվել է, որ նա հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-322-րդ (Ինքնիրավչությանը հանցակցելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: