հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պարեկների կողմից Նոր Նորքի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ինքնաձիգ կար. նա ձերբակալվել է

Պարեկների կողմից Նոր Նորքի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ինքնաձիգ կար. նա ձերբակալվել է

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նոյեմբերի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գայի պողոտայից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդու։

Ոստիկանությունից հայտնում են, որ nա մեքենայից ներկայացրել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 57 փամփուշտով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ ինքնաձիգն ու զինամթերքը 2020 թվականի հոկտեմբերին գտել էր Քարվաճառում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

  • Կիսվել: