շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարեկային ծառայությունն այս կարճ ժամանակում բավականին մեծ թվով հանցագործության դեպքեր է բացահայտել. Ֆիդանյան

Պարեկային ծառայությունն այս կարճ ժամանակում բավականին մեծ թվով հանցագործության դեպքեր է բացահայտել. Ֆիդանյան

Պարեկային ծառայությունն այս կարճ ժամանակում բավականին մեծ թվով հանցագործության դեպքեր է բացահայտել՝ գողության, ավազակային հարձակման, հետախուզվողների հայտնաբերում, զենք-զինամթերքի հայտնաբերում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նա աբսուրդային որակեց պնդումը, թե պարեկային ծառայողցները դիրիժորություն անողներ են:

«Այն, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվում պարեկային ծառայողների կողմից, դա հասարակության եւ այն անձանց, կողմից, որոնք զուտ ուզում են վատաբանել ոստիկանության որեւէ գործունեություն, իրենց աչքից դուրս է մնում: Այո, որոշակի թերություններ կան, բայց ես վստահեցնում եմ, որ արվող աշխատանքը բավականին արդյունավետ եւ մեծածավալ է»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: