երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել ՌԴ քաղաքացու նկատմամբ. փաստաբան

Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել ՌԴ քաղաքացու նկատմամբ. փաստաբան

Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել ՌԴ քաղաքացու վարորդի նկատմամբ ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը․

«Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն ամփոփում ենք հերթական խոտանգման դեպքով:
Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով:

Գտնվում ենք «չարաբաստիկ» Կենտրոն բաժնում: Ահազանգել ենք ՄԻՊ գրասենյակ: Կանչվել է շտապօգնության մեքենա»,- նշել է նա։ 

  • Կիսվել: