շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարեկային ոստիկանն ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր

Պարեկային ոստիկանն ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր

Պարեկային ոստիկանն ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել մայթին և բախվել շինության պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից պարեկային ծառայության ավտոմեքենային և մի քանի ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի։

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացիների հայտնած ու փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: